Տղամարդու 5 տեսակ, որոնց հետ ոչ մի դեպքում չի կարելի ամուսնանալ և ինչու


Տղամարդու 5 տեսակ, որոնց հետ ոչ մի դեպքում չի կարելի ամուսնանալ և ինչու
Նոյեմբեր 21 00:55 2018

Սերը դաժան և տարօրինակ երևույթ է: Այն հնարավոր չէ կառավարել, ուստի և հաճախ աղջիկները սիրահարվում են շատ անհաջող տղամարդկանց: Սակայն ընտանիք կազմելն արդեն շատ ավելի լուրջ երևույթ է, և պետք է որոշում կայացնելուց առաջ մի լավ կշռադատել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում տղամարդու 5 տեսակ, որոնց հետ ոչ մի դեպքում չի կարելի ամուսնանալ:

#1 Փլեյբոյ

Նրան հնարավոր չէ չսիրահարվել, նա հմայում և զմայլում է, դեպի իրեն ձգում մագնիսի պես: Նրա հետ միշտ հետաքրքիր է, իսկ այ ինքը շատ արագ է ձանձրանում և հիասթափվում, ուստի և երկարատև հարաբերություններ չի ունենում: Այս ինքնասիրահարված տղամարդիկ մշտապես շրջապատված են կանանցով, և դա նրանց այնքան է դուր գալիս, որ չեն ցանկանում դրանից հրաժարվել:

#2 «Մամայի բալա»

Նա անընդհատ զանգելու է իր մայրիկին ամեն բան պատմելու, բողոքելու, նվնվալու համար: Ձեզ շարունակ համեմատելու է իր մոր հետ, և դուք հաստատ մշտապես պարտվողի դիրքում եք լինելու: Նրա հետ ամուսնանալով՝ դուք ամուսնանալու եք նրա մոր հետ:

#3 Քցիբ

Խոսքը չի վերաբերում խնայելու ունակություններ ունեցող տղամարդկանց: Քցիբը խնայում է ամեն բանի վրա, ինչն անմիջապես իր անձնական կարիքների հետ կապված չէ: Ձեզ վրա, հետագայում՝ նաև ձեր երեխաների վրա նա հաստատ մի կոպեկ ավել անգամ չի ցանկանալու ծախսել, անգամ եթե բավականաչափ գումար ունենա: Նման տզամարդու հետ լեզու կարող է գտնել միայն նույնատիպ արժեքային համակարգ ունեցող կինը:

#4 Ալարկոտ

Նա քչով է բավարարվում: «Սենց էլ ա լավ»-ը նրա կարգախոսն է: Նա չունի ձգտում, ամբիցիաներ, աննպատակ է: Նման մարդու հետ դուք կապրեք չքավորության մեջ կամ էլ ստիպված կլինեք ողջ հոգսը ձեզ վրա վերցնել, սակայն այդ պարագայում էլ ձեր ինչի՞ն է պետք այդ ավելորդ բեռը:

#5 Ճգնավոր

Նա միայնակ գայլ է: Չի ցանկանում ամուսնանալ, խուսափում է կապվածություններից: Անգամ եթե նա մի օր ամուսնանա, միևնույն է, շարունակ միայնակ մնալու, առանձնանալու ձգտում է ունենալու: Իսկ դուք ձեզ վատ եք զգալու, որ նա չի ցանկանում ձեզ հետ ժամանակ անցկացնել, կարծելու եք, որ ձեզ չի սիրում, և դրանից տանջվեք:

Blognews.am