Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հոկտեմբեր 26 22:58 2018

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունգարիայում ընթացող աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:1 հաշվով առավելության հասավ Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սաիդ Աբդվալիի նկատմամբ, ով ներկայացնում էր Իրանը:

Մաքսիմ Մանուկյանն նախորդ տարի դարձել էր աշխարհի չեմպիոն: