Կանադահայը հայրենիքում բիզնես է սկսելու․ բարեգործական միջոցառումներից՝ մինչև քաղաքականություն․ Խորեն Մարդոյանի «Կյանքը մեկ օրում»


Կանադահայը հայրենիքում բիզնես է սկսելու․ բարեգործական միջոցառումներից՝ մինչև քաղաքականություն․ Խորեն Մարդոյանի «Կյանքը մեկ օրում»
Հոկտեմբեր 15 14:06 2018

Հզոր բանակ, հզոր հայրենիք, անկախ Արցախ: Հենց այս կարգախոսով է իր կյանքն ապրում, գործունեությունը ծավալում կանադահայ Խորեն Մարդոյանը։ Վերջինս 2007 թվականի նոյեմբեր ամսից բնակվում է Կանադայի Տորոնտո քաղաքում, սակայն կապը Հայաստանի հետ երբեք չի կտրվել։ Ինչու՞ Մարդոյանը տեղափոխվեց Կանադա, ինչ գործունեություն է այնտեղ ծավալում, եւ ինչ ծրագրերով է ժամանել Հայաստան։ Armday.am-ի՝ «Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս անգամ   Խորեն Մարդոյանն է։ 

-Պարոն Մարդոյան, երբ ե՞ք տեղափոխվել Կանադա, եւ ինչ գործունեություն եք ծավալում։

-2007 թվականի նոյեմբեր ամսից բնակվում է Կանադայի Տորոնտո քաղաքում։   Բնակվելով  Տորոնտո քաղաքում  ակտիվ հասարակական գործունեություն եմ ծավալել Տորոնտոհայ համայնքային կյանքում և տարբեր ծրագրեր ենք իրականացրել հայրենիքի համար:  Տորոնտոն մեծ համայնք է և այսօրվա դրությամբ համայնքում կա  45.000 հայություն: Ունենք հիմնականում չորս եկեղեցի: Հայ առաքելական երկու թևերը,Անթիլիասը և Էջմիածինը հայ կաթողիկե և հայ Ավետարանական եկեղեցիներ: Անշուշտ համայքնի մաս էն  կազմում նաեւ  տեղական մշակութային տարբեր կենտրոնները, որոնք ակտիվորեն ներգրավված են հայաստանյան կյանքին  և հայրենիքի աջակցման եւ զարգացման ծրագրերին յուրաքանչյուրն իրենց բաժինն են բերում:  իմ կողմից  նախաձեռնած ծագրերերը մեծամասնությամբ , վերաբերում են բանակին:Իմ  նպատակը եւ առաքելությունը  եղել կանգնել հայոց բանակի կողքին և հնարավորինս աջակից լինել հայ զինվորին, ով այսօր կանգնաած է սահմանին եւ պաշտպանում է Արցախի սահմանն ու մեր հայրենիքի անվտանգությունը:

- Հայատանում որտեղ եք աշխատել։

-Հայաստանում աշխատել  եմ ՏԻՄ-ում: 1998 թվականին, երբ ավարտեցի Համալսարանի Իրավաբանական  Ֆակուլտետը , տարի աշխատում էի Պան Ֆոլկ Արարատ տուրիստական ըներությունում որպես թարգմանիչ եւ զբոսավար , որն իրականացնում էր ուղղաթիռային տուրիզմ Հայաստանում եւ Արցախում : 2001 թվականից աշխատանքի անցա ՏԻՄ-ում: Աշխատել եմ Երևան քաղաքի Նոր-նորք համայքնում , որպես   համայնքի ղեկավարի օգնական, այնուհետեւ  հայանքի ղեկավարի առաջին օգնական եւ խորհրդական: ՏԻՄ –ում աշխատանքիս  ժամանակահատվածում վերապատրաստումներ եմ անցել Եվրոպական տարբեր երկրներում : Հիմնական նպապատակը եղել է ՀՀ ՏԻմ -ում նոր օրենսդրական փոփոխություններ և եվրոպական փորձի ներդնումն այդ ծրագրերի իրականացման գործընթացում:  Նոր Նորք համայնքում աշխատելու ժամանակ վերապատրաստում անցա  Եւվրոպական մի շարք երկրներում, ինչպիսիք էին Ֆրանիա ,Գերմանիա, Բելգիա, Հալլանդիա որտեղ  մասնակցեցի  տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ կազմակերպված սեմինարների եւ կոնֆեռանսների   այնուհտև ԱԳՆ-ի  «ՋԱՅԿԱ» ծրագրով մեկնեցի Ճապոնիա, որտեղ երեք ամիս դաընթացներ անցա և այն կրկին ներդնեցի ՀՀ ՏԻՄ զարգացման գոծում: Շատ սերտորեն համագործակցում էինք Հայաստանի համայնքերի միության հետ, որն այսօր իր մեծ դերն ու կշիռն ունի ՀՀ ՏԻՄ զարգացման ոլորտում:

-Ի՞սկ ինչու որոշեցիք թողնել Հայաստանն ու բնակվել Կանադայում։

-Տարիներիս կուտակած աշխատանքային փորձը եւ կարողություններս ինձ համար նոր ճանապարհ բացեցին դեպի Կանադա,ապրելով եւ աշխատելով Կանադայում ես հասկացա, որ Հայրենիքիս ավելիով կարող եմ օգտակար լինել,մի գուցէ եւ դա էլ իմ ճակատագիրն էր:

 Կանադայում սկզնական փուլում աշխատել եմ բանկային համակարգում, մոտ  7 տարի աշխատելուց հետո, աշխատանքային ոլորտս փոխեցի, և անցա անշարժ գույքի բնագավառ, որտեղ մինչ այժմ աշխատում որպես անշարժ գույքի գործակալ:

-Նշեցիք, որ նպատակ կա Հայաատան տեղափոխվել: Որո՞նք են նմանությունները այնտեղի  և այստեղի  անշարժ գույքի գործակալությունների տարբերությունները:

-Նմանություններ գրեթէ չկա ,քանի որ Կանադական անշարժ գույքի շուկան նախ եւ առաջ լիցենզավորված է ,այսինքն յուրաքանչուր անշարժ գույքի գործակալ ունի  լիցենզիա անշարժ գույք վաճառելու կամ գնելու համար: Քանի որ ես  ամեն տարի տարբեր   ծրագրերով այցելում եմ Հայաստան, ուսումնասիրություններ կատարեցի անշարժ գույքի շուկայի ոլորտում ինքս ինձ համար, եւ մտացում էի թե ինչպես է  կարելի Կանադական սիստեմի եւ հաճախորդին սպասարկման   մշակույթը  ներդնել  Հայաստան  ինչպես նաեւ մատուցել որակյալ եւ պրոֆեսիոնալ ծառայություն։ Երկար ուսումնասիրություններից  հետո հասկացա, որ հայաստանյան անշարժ գույքի շուկայում բավարար չէ   հաճախորդի սպասարկաման մակարդակը, չկան այն մոտեցումները , որ մարդիկ ակնկալում են ունենալ անշարժ գույքի գործակալներից ,եւ ինքս որոշեցի նախաձեռնեմ մեր կազմակերպության գործունեությունը, որպեսզի մտնեմ շուկա եւ հաճախորդին ներկայցնեմ նոր մոտեցումներ եւ նոր ծառայությունների որակ:

-Այդ առումով ի՞նչ մակարդակով են աշխատանքներ տարվում:

-Արդեն գործնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գռրգորյանի  հետ և քննարկել ենք իմ մտահաղացումները: Փոխնախարար Գրիգորյանը հայտնեց  իր աջակցությունը իմ նախաձեռնությանը , այս պահին  ժամանակի խնդիր կա, մարդիկ պիտի տեսնեն հաճախորդի սպասարկման պրոֆեսիոնալիզմը: Հաճախորդին պետք է մատուցվի որակյալ  ծառայություն  և դա հենց անշարժ գույքի գործակալի պարտականությունն է:

- Ստացվում է ոլորտում փորձում եք խաղի նոր կանոններ  մտցնել.ի՞նչ եք կարծում սվիններով չի ընդունվի՞ այն մարդկանց կողմից, ովքեր վաղուց այդպես են աշխատում:

-Ես չեմ պատրասվում որևէ հեղափոխություն անել  կամ որևէ նոր կանոն մտնցել հայաստանյան շուկայի մեջ: Շուկան ինքը  գործում է, և իմ  նպատակն է որպեսզի բարձրակարգ ծառայություն մատուցվի: Եթե մարդիկ ուրախ են գործակալի  մատուցած ծառայություններից իրենք պիտի փորձեն ուղորդել իրենց բարեկամներին դեպի այն գործակալը ով իսկապես, լավ գործ է անում իրենց համար:  Ունեմ մարկետինգային պլան, որը մշակել եմ և փորձելու եմ  ամբողջ գիտելիքն ու փորձը, որ կուտակել եմ, վերջին 7 տարվա ընթացքում որպես գործակալ, կիռարել Հայաստանում եւ որակյալ  մակարդակի ծառայություն մատուցել:

-Զբաղվե՞լ եք բարեգործական ակցիաներով մասնավորապես բանակի հետ կապված ինչ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ բնույթ են կրել:

-Կանադահայ համայքնը միշտ էլ կանգնած  է եղել հայրենիքի ու Արցախի կողքին: 2014թ ի վեր Տորոնտոյի հայ համայնքը  իրականացրել է մի քանի բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են եղել բանակաշինությանը զինվորին, սահմանի անվտանգության պահպանմանը: Այդ ծրագրերը նոր թափ առան Ապրիլյան պատերազմից հետո:  2016-2017թթ  համայնքի  տեղական կառույցների համայնքային առաջնորդների միջոցով երկու կոնտեյներ և հումանիտար օգնություն ուղարկեցինք  Հայաստան: Կոնտեյները Թալիշի ու Բերձորի բնակության համար էր նախատեսված, որոնք  թողել էին իրենց բնակավայրերը  ռմբակոծության հետևանքով ու ժամանակավոր ապասատան էին գտել Բերձորում:  Բերձորում կան անապահով ընտանիքներ և նրանք էլ օգտվեցին այդ  հումանիտար օգնությունից : Վստահ եմ, որ ամեն բան տեղ է հասել,քանի որ ես ինքս եմ անձամբ բերել այդ ամենը Արցախ եւ  մինչև օրս էլ  անձամբ եմ ամեն բան տեղափոխում և մեր  համայնքի ներկայացուցչների հետ բաժանում օգնությունը կարիքավոր ընտանիքներին :

-Ինչպիսի՞ն էր կանադահայության դիրորոշումը 2018-ի ապրիլյան զարգացումների վերաբերյալ:

-Կանադահայությունը ողջունում է եւ ուշի ուշով հետեւում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ  յուրաքանչյուր իշխանափոխություն ակնկալում է նոր մոտեցնումներ եւ նոր տեսիլքներ երկրի զարգացման եւ ժողովրդավարության հաստատման համար,եւ  այն  ինչ կատարվեց Հայաստանում, կծառայի ի նպաստ եւ ի բարօրություն մեր հայրենիքի հզորացմանը եւ զարգացմանը։

-Հայաստանում բիզնես սկսելու մտադրությունը կապ ունե՞ր տեղի ունեցած գործընթացների հետ:

2015թ, երբ Հայաստան եկա ինձ հետ էր նաև մեր կազմակերպության հիմնադիրը և մենք հանդիպում  կազմակերպեցինք անշարժ գույքի գորշակալությունների հետ և ներկայացրեցինք  Կանադայում գործող գործակալությունների  աշխատանքի սկղբունքները եւ թէ ինչ ձեւով են նրանք գործում : Մտադրություն գործունեություն ծավալել Հաըաստանում միշտ եղել է ,պարզապես իմ  կողմից կատարված ուսումնասիրություները ցույց տվեցին, որ արդեն իսկ ժամանակն է գործընթացին նոր թափ տալ եւ  սկսել գործել ,եկել          է ժամանակը, որակյալ ծառայություններ մատուցելու հաճախորդներին, իսկ ինչ վերաբերվում է հայրենիքում մշտական բնակության հետ  դեռեւս չեմ մտածել այդ ուղղությամբ, նկատի ունենալ որ ես շուրջ 12 տարի շարունակաբար լինում եմ Հայաստանում ,ինչպես նաեւ Արցախում, կապված բարեգործական մի շարք ձեռնարկներով տարբեր ծրագրերով կապված բանակի հետ, ուստի ես ինձ չեմ զգում Հայրենիքից կտրված,սակայն ժամանակը կվորոշի ամեն ինչ:

-Արցախի նախագահի հետ հանդիպման նպատակը ո՞րն է եղել:

-Մեր  հերթական այցելությունն էր  Արցախ: Կանադահայ հայ համայնքը  հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց: Մեկ ծրագիրը Երևանոմ էր: Տոորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցին տարվա սկզբին դրամահավաք կազմակերպեց Ապրիլյան քառորյա պատերազմի մասնակից զինվորների ընտանիքների համար:Այս միջոցները ես եմ առձեռն բերել ու հասցրել ընտանիքներին.  Թվով 7 ընտանիքի հրավիրեցի Եռաբլուր ուր  մեր համայքնի առաջնորդի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցինք մեր զոհված նահատակներին և տրամադրեցինք ֆինանսական աջակցությունը։ Արցախում եղած ժամանակահատվածում մեզ անգնահատելի աջակցություն ցույց տվեց Գուրգեն Մելիքյանը ով հանդիսանում է  Քաշաթաղի բազմազավակ երեխաների  հիմանդրամի ղեկավարը ինչպես նաեւ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտեի դեկանն է:  Միասին մեկնեցինք Բերձոր, որտեղ քառորյա պատերզմի  զոհված մեկ ընտանիքին տրամադրեցինք դրամական օգնությունը , այնուհետև Ստեփանակերտում 9 ընտանիքի հետ հանդիպեցինք, որոնք ևս Ապրիլյան պատերազմի հերսոների ծնողներն էին: Գուրգեն Մելիքյանի հետ հանձնվեց մնացած դրամական օգնությունը: Տորոնտո քազաքում  գործում է  Տորոնտոյի Օնտարիօ նահանգի բժշկական միությունը, որի անդամները բժիկներ , ովքեր ևս աջակցում են Արցախի զինվորնեին իրենց բարեգործական ծրագրերով : Այս տարվա ծրագիրն իրականացվեց բժիշկների կողմից, ինչը առիթ հանդիսացավ, որ  ես մեկնեմ Մարտակերտ և այնտեղի  զորամասին փոխանցեցինq շնչառական  23 ապարատ: Դրանք շատ կարևոր են  պատերազմական իրավիճակում: Տորոնտոյում գործում է նաեւ  Հայ ավետարանչական ընկերակցություն, որը ևս անմասն չմնած իր բարեգործական ծրագրերով և Ասկերանի զորամասին տրամադրեց տասնմեկ օդափոխիչ որոնք  անձամբ եմ այն տեղադրել տղաների  հետ, և շահագործման հանձնել զորամասին: Մարտակերտում արդեն իսկ մեկ այլ ծրագիր  է իրականցավել Արմեն Ուրֆանյանի զորամասում:   Այդ զորամասը Քառորյա պատերազմից հետո սրտիս ամենամոտը  դարձավ և  ես ինքս որոշեցի , որ ամեն տարի երբ ինչ-որ բան ձեռնարկեմ, պիտի ամպայման այս զորամասին օգտակար լինեմ: Զորամասում էլ իմ նաաձեռնությամբ Արմենակ Ուրֆանյանի անունով համակարգչային  դասարան կբացվի որը թոյլ կտա զինվորներին ազատ  ժամանակ  շփվել իրենց ծնողների հետ SKYPE համակարգի միջոցով: Չորս համակարգիչ արդեն ուղարկվել է ի պահ: կավելացնեմ նաև վեց համակարգիչ և 2019թ Արմենակ Ուրֆանյանի մայրիկի  մասնակցությամբ ,կկազմակերպեմ դասարանի բացումը : Վերջում մեզ ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ  նաև ՊՆ նախարար Լեւոն Մնացականյանը, որոնք իրենց երախտիքի եւ հարգանքի խոսքը ասեցին Կանադահայությանը իրենց անսահման նվիրումի ու աջակցության համար:

-Վարչապետի հետ հանդում եղե՞լ է։

-Երեանում գտնված ժամանակահատվածում հանդիպում ունեցա նաեւ ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ . Հանդիպմանը ներկա էր նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝Համեստ Ուրֆանյանը. Վարչապետի տիկնոջը մանրամասն ներկայացրեցի Կանադահայ համայնքի գործունեությունը ,որը ուղղված է մեր հայրենիքի հզորացմանը ինչպես նաեւ Արցախ Հանրապետության սահմանների անվտանգությանը . Տիկին Հակոբյանը բարձր գահատեց Կանադահայության ներդրումը մեր հայրենիքի եւ մասնավորապես Արցախի հզորացման գործում եւ այնուհետեւ առաջարկեց որպեսզի ստանձնեմ ,իր իսկ կողմից ղեկավարած Արմենակ Ուրֆանյանի անվամբ հիմնադրամի հոգաբարձության խորհրդի անդամությունը ,որպես Կանադայի ներկայացուցիչ .Շնորհակալություն հայտնելով տիկին Հակոբյանին այդ բարձր վստահության համար ,միասին պայմանավորվեցինք որ նոր ուժով եւ նոր եռանդով պետք է իրականացնենք մեր ապագա ծրագրերը .

 -Ո՞րն է Ձեր երազած Հայասանը:

- Իմ երազած Հայատանը: Հզոր տնտեսությում ,հզոր բանակ ,խաղաղ սահմաններ եւ անկախ Արցախ:

 Փայլակ Ֆահրադյան 

 Տաթև Այվազյան 

 

 

 

 

 

 



loading...