Վիետնամի փոխվարչապետը Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ


Վիետնամի փոխվարչապետը Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ
Հոկտեմբեր 12 15:29 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովին:


Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթեւ արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաեւ գիտական եւ կրթական ոլորտներում առկա մեծ ներուժի օգտագործումը:

Վիետնամի փոխվարչապետն իր երկրի ղեկավարության անունից նախագահ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Վիետնամ: