Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն, Toyota-ն և Mazda-ն


Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel-ը, BMW-ն, Toyota-ն և Mazda-ն
Սեպտեմբեր 8 17:21 2018

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 QX 407 համարանիշի, BMW մակնիշի 35 FX 683 համարանիշի, Toyota մակնիշի ՊՆ 33 Մ համարանիշի և Mazda մակնիշի 99 XX 050 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հաշվեկշռում։