Կոտայքի մարզում «Տոյոտան» մխրճվել է «ԿամԱԶ»-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ


Կոտայքի մարզում «Տոյոտան» մխրճվել է «ԿամԱԶ»-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ
Սեպտեմբեր 8 11:22 2018

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Բեկոն» ընկերության հարեւանությամբ, բախվել են 44-ամյա Կարեն Բ.-ի վարած Toyota մակնիշի 74 AV 774 համարանիշի եւ 59-ամյա Արշավիր Ս.-ի վարած КамАЗ մակնիշի 31 ԼՏ 892 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկութունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով դեպքի վայրում ոստիկաններին հայտնում էր, որ մեքենան վարելիս քունն է տարել ու բախվել է КамАЗ-ին։