«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի այցելուի ժամացույցի տակ հայտնաբերվել է փոշենման զանգված


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի այցելուի ժամացույցի տակ հայտնաբերվել է փոշենման զանգված
Սեպտեմբեր 4 10:52 2018

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ն.-ին այցելած Ս. Գ.-ին: Վերջինիս ձեռքի ժամացույցի ապակու տակ հայտնաբերել են սպիտակ, փոշենման զանգված:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: