«Ադրբեջանը պահանջում է Հենրիկ Մխիթարյանի ներողությունը»


«Ադրբեջանը պահանջում է Հենրիկ Մխիթարյանի ներողությունը»
Սեպտեմբեր 3 13:30 2018

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը պահանջում է Հենրիկ Մխիթարյանի ներողությունը․

Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը Եվրոպայի լիգայում խաղալու է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային թիմի հետ։ Թիմի կազմում խաղալու է նաև Հենրիկ Մխիթարյանը իսկ հանդիպումը տեղի է ունենալու Բաքվում։

 

Արցախ այցելաց բոլոր անձանց ադրբեջանական կողմը ներառում է իրենց «սև ցուցակում»։ Մխիթրյանը ևս այցելել է Արցախ ու այդ պատճառով նրան օրենքով արգելվում է այցելել Ադրբեջան։ Սակայն, ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել Մխիթարյանի ներողությունը և դրանից հետո միայն այցելի Բաքու՝ խաղերին մասնակցելու։

Սակայն Ադրբեջանցի պաշտոնյաները հասկանում են, որ իրականում դա անհնար է և Մխիթարյանը երբեք Ադրբեջանից ներողություն չի խնդրի, այդ պատճառով թեմայի շուրջ դեռ սպասողական հայտարարություններ են տարածում ու որևէ կոնկրետ մեղադրանք կամ պահանջ պաշտոնապես չեն հնչեցրել»։