Երևանում քամին պոկել է անձրևատար խողովակը


Երևանում քամին պոկել է անձրևատար խողովակը
Սեպտեմբեր 1 12:54 2018

Օգոստոսի 31-ին`ժամը 22:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 21 շենքի արտաքին պատին ամրացված անձրևատար խողովակը քամուց պոկվել, կախվել է (մի հատված ընկել է ծառի վրա), առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը (3 գմ):