Խոշոր ավտովթար Վարդանանց-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Վարդանանց-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ
Օգոստոս 30 17:04 2018

Օգոստոսի 30-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց-Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լexux» u «Օpel» մակնիշերի ավտոմեքենաները, որոնց վարորդները տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: