Քասախում տներից մեկում դի է հայտնաբերվել


Քասախում տներից մեկում դի է հայտնաբերվել
Օգոստոս 29 14:41 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 28-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի անկողնում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի: