Գյումրիում քաղաքացին ընկել է ջրանցքը


Գյումրիում քաղաքացին ընկել է ջրանցքը
Օգոստոս 28 11:10 2018

Օգոստոսի 28-ին` ժամը 08:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի գերեզմանատանը հարակից «Շիրակ ջրառ» ջրանցքի մեջ մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Պ.-ին (ծնված 1990 թ.) դուրս են բերել ջրանցքից: