Կալանավորների համար բերված հանձնուքում գտել են դառնահամ զանգվածով տարա, բջջային հեռախոս, 18 սրվակ, 86 դեղահաբ


Կալանավորների համար բերված հանձնուքում գտել են դառնահամ զանգվածով տարա, բջջային հեռախոս, 18 սրվակ, 86 դեղահաբ
Օգոստոս 27 10:40 2018

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ն. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային մեկ հեռախոս, «Դիմեդրոլ» գրառմամբ հեղուկով 18 սրվակ եւ 86 դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր: