Հրդեհ Շահումյան գյուղում


Հրդեհ Շահումյան գյուղում
Օգոստոս 27 09:03 2018

Օգոստոսի 26-ին` ժամը 18:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Շահումյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 19:17-ին: Այրվել է տան խոհանոցը (15 քմ)՝ գույքով։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: