Քաղաքացին կտրել է ձեռքի երակները. անհրաժեշտ է օգնություն


Քաղաքացին կտրել է ձեռքի երակները. անհրաժեշտ է օգնություն
Օգոստոս 26 00:16 2018

Օգոստոսի 25-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Կ. Ղ., ծնված 1974թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայրում է գտնվել նաև շտապօգնության բրիգադը: