Վանաձորում վերջին օրերի հացի գինը բարձրացել է միանգամից 30 դրամով, ինչը դժգոհության ալիք է բաձրացրել բնակչության շրջանում:
Վանաձորի հաց արտադրող խոշոր ընկերությունների ղեկավարներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում պատճառաբանել են, թե թանկացումը կապված է ինչպես ռուսական ալյուրի գնի բարձրացման, այնպես էլ հաց արտադրողների՝ միասնական որոշման հետ, ասել է թե՝ բոլորով եկել են համաձայնության ու մեկ միասնական գին որոշել:










