Shamshyan.com-ը գրում է. օգոստոսի 22-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 61 շենքի 11-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: և անհրաժեշտ է, որպեսզի փրկարարները շտապ մոտենան նշված հասցե՝ դուռը բացելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամաներ Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ նշված տանը վիճաբանություն է տեղի ունեցել և այնտեղ կա վիրավոր










