«Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, խոշոր հրդեհ է բռնկվել


«Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, խոշոր հրդեհ է բռնկվել
Օգոստոս 23 00:14 2018

Shamshyan.com-ը գրում է.օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ղազարյանի գլխավորությամբ։

Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի, մոտ 150 հատ անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել այն