Արցախի պողոտայում հրդեհ է տեղի ունեցել


Արցախի պողոտայում հրդեհ  է  տեղի ունեցել
Օգոստոս 22 22:29 2018

Օգոստոսի 22-ին, ժամը 14:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում առկա է գազի բալոնից արտահոսք (պայթյունի ձայն է լսվել)՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:42-ին: Այրվել է բնակարանի խոհանոցում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, խոհանոցի պատուհանը, տեխնիկան և գույքը, սանհանգույցի դուռը և կախովի առաստաղը՝ մոտ 4 քմ: