«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել է օձ


«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում հայտնաբերվել է օձ
Օգոստոս 22 22:03 2018

Օգոստոսի 22-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, հայտնաբերվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: