Խոշոր ավտովթար Արարատի մարզումկան վիրավորներ


Խոշոր ավտովթար Արարատի մարզումկան վիրավորներ
Օգոստոս 22 19:05 2018

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են ЗИЛ մակնիշի 16 CC 777 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 ՏV 881 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ЗИЛ-երից մեկը, որը բարձված է եղել ավազով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, վրան բարձված ողջ ավազը թափվել է։

Կողաշրջված ЗИЛ-ի վրա է հայտնվել նաև մյուս ЗИЛ-ը, որն էլ բարձված է եղել ձմերուկով։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն