ՃՏՊ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ


ՃՏՊ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոս 22 18:26 2018

Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով կա երկու տուժած, որոնք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: