Ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն և Mercedes-ը. կա վիրավոր


Ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն և Mercedes-ը. կա վիրավոր
Օգոստոս 22 11:04 2018

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ժամը 21։30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ «Լճափ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Արգիշտի Պետրոսյանի վարած Infiniti մակնիշի 17 LZ 007 համարանիշի և Mercedes մակնիշի 288 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքից: