Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել


Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել
Օգոստոս 17 10:33 2018

Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ 06:20-ին:

Այրվել են շենքի տանիքի (300 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ) և տանիքում գտնվող շինությունում (12 քմ) տեղադրված ալեհավաքների հովացման համակարգի 2 օդորակիչ՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: