Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կոմբայնը


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել կոմբայնը
Օգոստոս 16 20:55 2018

Օգոստոսի 16-ին, ժամը 13:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում կոմբայնն արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել NIVA CK-5m մակնիշի կոմբայնը: