Այսօր՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ՝ նախկին ավտոպահեստամասերի խանութի դիմաց, բախվել են ЗИЛ 130 մակնիշի 35 ՍM 710 համարանիշի և УАЗ մակնիշի ՊՆ 2810 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է, իսկ այնտեղ գտնվող 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է նախապատրաստված նյութերը փոխանցվեն Վանաձորի Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորերի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ, УАЗ-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, որը հիվանդ զինվորականին տեղափոխում էր Երևանի զինվորական հոսպիտալ և վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը Երևան տեղափոխվող հիվանդն է, մյուսը՝ բուժքույրը:










