Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ


Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
Օգոստոս 15 13:28 2018

Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: