Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ՝ ջրավազանում, դի է հայտնաբերվել


Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ՝ ջրավազանում, դի է հայտնաբերվել
Օգոստոս 14 10:12 2018

Օգոստոսի 13-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին:

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին: