Վրաերթի ենթարկված 89-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է


Վրաերթի ենթարկված 89-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է
Օգոստոս 13 14:58 2018

Վրաերթի ենթարկված 89-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ օգոստոսի 11-ին ժամը 11.00-ին Երեւանի Շիրակի փողոցում «Միցուբիշի» բեռնատար ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 89-ամյա Շահեն Բալուղյանին: Տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Կատարվում է քննություն։