Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mitsubishi-ն. Toyota-ն վարել է հայտնի մտավորական Լավրենտի Միրզոյանը


Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mitsubishi-ն. Toyota-ն վարել է հայտնի մտավորական Լավրենտի Միրզոյանը
Օգոստոս 13 11:33 2018

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում Բերդ-Նավուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Լավրենտի Միրզոյանի վարած Toyota Camry մակնիշի 13 MՍ 333 համարանիշի և Սամվել Հարությունյանի վարած Mitsubishi մակնիշի 35 NO 638 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ի վարորդ Լ. Միրզոյանը հայտնի մտավորական, Լեզվի պետական տեսչության պետն է: