Սուպերմոդելը հայտարարել է, որ Մադոննան ժամանակին «հետապնդում էր» իրեն


Սուպերմոդելը հայտարարել է, որ Մադոննան ժամանակին «հետապնդում էր» իրեն
Հուլիս 29 12:32 2018

53-ամյա Ամանդա Կազալետը, որը երիտասարդ տարիներին մոդել է եղել և նկարահանվել է Մադոննայի "Justify My Love"  երգի տեսահոլովակում, հայտարարել է, որ երգչուհին 2 տարի շարունակ հանգիստ չի թողել իրեն և պարբերաբար սիրային նամակներ է ուղարկել:

 

"Justify My Love" տեսահոլովակում Կազալետի հետ նկարահանվել է նաև Մադոննան: Կադրերից մեկում երկու հերոսուհիները կրքոտ համբուրվում են: Հենց այս տեսարանի նկարահանումներից հետո էլ Մադոննան, ըստ Կազալետի, տարվել է իրենով :

 

Տարիներ անց Կազալետը նույնիսկ աճուրդի է հանել Մադոննայի նամակները, որոնց համար նախնական գին է սահմանվել 50 000 դոլարը: Նախկին մոդելը  իր ու Մադոննայի  հարաբերությունների մասին խոսել է նաև The Sun պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

 

«Մադոննան մոլագարի պես տարված էր ինձանով: Այդ ժամանակ ես դրան մեծ նշանակություն չէի տալիս, բայց հիմա, հայացք նետելով անցյալին, գիտակցում եմ, որ ինձ փորձում էր «օգտագործել» մի մարդ, ով իրականում իմ ղեկավարն էր: Մեր օրերում դա կարող էր գնահատվել որպես սեռական ոտնձգության փորձ»,- ասել է Ամանդա Կազալետը: