Մոդելը պոդիումի վրա կրծքով կերակրել է նորածին դստերը


Մոդելը պոդիումի վրա կրծքով կերակրել է նորածին դստերը
Հուլիս 22 22:02 2018

Մայամիում կայացած Sports Illustrated Swimsuit ցուցադրության ժամանակ մոդել Մարա Մարտինը պոդիում է բարձրացել 5 ամսական դստեր հետ: Նա քայլել է բեմահարթակով՝ կրծքով կերակրելով երեխային: Փոքրիկի ականջներին ականջակալներ են դրել, որպեսզի բարձր երաժշտությունն ու աղմուկը չվախեցնեն նրան:

 

Հանդիսատեսը սկզբում զարմացել է, ապա բուռն ծափահարել է մոդելին՝ այսպիսով ցույց տալով իր աջակցությունը երեխային կրծքով կերակրելու գեղեցիկ ու բնական երևույթին: