Գործակալ 007 Ջեյմս Բոնդը 20 տարվա մեջ առաջին անգամ կբախվի ռուս հակառակորդի հետ։ Բոնդի մրցակցի դերի համար կինոարտադրողները փնտրում են 30-ից 60 տարեկան դերասանի Ռուսաստանից կամ Բալկաններից դուրս եկած, ով կարող է խաղալ «խարիզմատիկ, ուժեղ, հնարամիտ, սառը ու քինախնդիր» կերպարի դեր։
Հնարավոր է ռուս կլինի նաև Բոնդի ընկերուհին, որը պետք է տիրապետի մարտական հմտությունների, լինի «խելացի, համարձակ, աշխույժ, հիասքանչ»։
Բոնդի 25-րդ ֆիլմը էկրան կբարձրանա 2019թ․-ի վերջին, որի ռեժիսորն է Դեննի Բոյլը։ Բոնդի դերը կրկին կխաղա Դենիել Քրեյգը։










