Նաիրա Մովսիսյանը իր դիմանկարն է նվեր ստացել Ալինա Մարտիրոսյանի ամուսնու կողմից


Նաիրա Մովսիսյանը իր դիմանկարն է նվեր ստացել Ալինա Մարտիրոսյանի ամուսնու կողմից
Հուլիս 15 23:33 2018

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, կարծես, Instagram-ում բավականին ակտիվ է: Նա հաճախ է հրապարակում էլեգանտ լուսանկարներ: Այս անգամ, սակայն, դերասանուհին կիսվել է իրեն մատուցված յուրահատուկ անակնկալի կադրերով:

Դերասանուհին լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում նրա ձեռքին դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի նվիրած դիմանկարն է:



Դերասանուհին նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Վերջապես ինձ հասավ իմ այդքան սպասված նվերը: Շնորհակալ եմ տաղանդաշատ հարազատ հոգի»: