Խոակին Ֆենիքսը հաստատվել է Բեթմենի հակառակորդի՝ Ջոկերի դերում: Warner Bros ստուդիայում ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին Նյու Յորքում:
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Տոդ Ֆիլիպսն է: Ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Ջոկերի մասին ֆիլմի բյուջեն կազմելու է 55 մլն դոլար: Բացի այդ ստուդիան մասնակցում է Ջոկերի մասին ևս մեկ ֆիլմի մշակմանը, որտեղ գլխավոր դերը ստանձնելու է Ջարեդ Լետոն:










