Վերա Բրեժնեվան անակնկալ է մատուցել գենետիկ ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին


Վերա Բրեժնեվան անակնկալ է մատուցել գենետիկ ծանր հիվանդությամբ տառապող երեխաներին
Հուլիս 15 14:28 2018

Երգչուհի Վերա Բրեժնեվան անակնկալ է մատուցել Մոսկվայի հիվանդանոցներից  մեկում բուժվող երեխաներին, որոնք գենետիկ  ծանր հիվանդությամբ են տառապում: Այս բուժկենտրոն կատարած այցերից մեկի ժամանակ երգչուհին ծանոթացել է գենետիկ հիվանդություն ունեցող մի աղջնակի հետ, որից հետո էլ կայացրել է իր որոշումը՝ խաղասենյակ բացել հիվանդ երեխաների համար:

 

Նախօրեին Վերա Բրեժնեվան անձամբ է կտրել նոր խաղասենյակի մուտքի կարմիր ժապավենը և ուրախությամբ փաստել է, որ երեխաներն այսուհետ կարող են չձանձրանալ հիվանդանոցում և ուրախ խաղեր կազմակերպել հատուկ իրենց համար նախատեսված խաղասրահում: Նա ասել է, որ երջանիկ է՝ երեխաներին այս հնարավորությունն ընձեռելու համար: