«Forbes» ամսագրի օգոստոսյան համարի շապիկը զարդարելու է Քայլի Ջենների լուսանկարը: Ամսագրի հաշվարկներով՝ Քայլին իր արտադրած կոսմետիկայի վաճառքից 900 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել և համարվում է Ամերիկայի միլիարդատեր կանանցից մեկը:
Քայլիի անունը հայտնվել է նաև աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: «Forbes»-ի հրապարակած նոր ցուցակում Քայլի Ջենները 27-րդ հորիզոնականում է:










