Անջելինա Ջոլին պատրաստվում է ծայրահեղ քայլի դիմել՝ 6 երեխաների նկատմամբ խնամակալությունը միայնակ ստանձնելու համար: Նա հայտարարել է, որ դատարանին է տրամադրելու իր անձնական օրագիրը, որտեղ գրառումներ է թողել ընտանեկան կյանքի՝ այդ թվում իր և Բրեդ Փիթի միջև սկանդալների ու Փիթի ոչ ադեկվատ պահվածքի մասին:
Շատերը վստահ են, որ դատարանը չի հավատա այդ գրառումներին, Ջոլին դեռ պետք է ապացուցի, որ դրանք նոր չի հորինել և որ օրագրի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը: Դերասանուհու որոշ երկրպագուներ էլ այն կարծիքին են, որ եթե նա այդպիսի օրագիր ունենար, ապա վաղուց կհրապարակեր այն:










