Ինչպե՞ս մաքրել մաստակը հագուստի վրայից. հանճարեղ եղանակ


Ինչպե՞ս մաքրել մաստակը հագուստի վրայից. հանճարեղ եղանակ
Հուլիս 8 00:14 2018

Որքան էլ անհապաղ ու զգուշորեն փորձենք հեռացնել զգեստին կպած մաստակը, այնուամենայնիվ, նրա հետքերն ամբողջովին վերացնել չի հաջողվում: Ճիշտ է՝ այս պարագայում քիմմաքրումն ամենահեշտ տարբերակն է, բայց գումարը խնայելու համար կարելի է հարցը լուծել տնային պայմաններում: Ջինսերի վրայից հետքերը կարելի է մաքրել եռացնելու մեթոդով: Կեղտոտված մասը դնել եռացող ջրի մեջ, սպասել, մինչև ջուրը հովանա, և քերել մաստակը սուր առարկայի, օրինակ՝ դանակի միջոցով: Այնուհետև տրորել կտորը մինչև մաքրվելը:
Արդյունավետ միջոց է նաև բենզինը: Կեղտոտված մասին լցնել մի քիչ բենզին: Այն կմաքրի մաստակը, իսկ նրա տհաճ հոտը կվերանա օճառաջրով մաքրելուց հետո: Բենզինը կարելի է փոխարինել ալկոհոլով կամ ացետոնով:
Կարելի է կիրառել նաև սառեցնելու մեթոդը: Զգեստը դնել տոպրակի մեջ՝ մաստակի կպած մասը վերևում և տեղադրել սառցախցիկում: Սպասել, մինչև կտորը սառչի, հանել և սուր դանակով հեռացնել սառած մաստակը:
Արդյունավետ է նաև հակառակ՝ ջերմային մեթոդը: Կտորը կեղտոտված մասով դնել անձեռոցիկի վրա և արդուկել, մինչև մաստակը կպչի անձեռոցիկին:
Կարելի է կիրառել նաև քացախ, բայց ոչ նուրբ կտորների պարագայում: Տաքացնել քացախը, ատամի խոզանակը թրջել նրա մեջ և դրանով մաքրել մաստակը մինչև վերջնական մաքրվելը:



loading...