Պարտադրել է սեռական հարաբերություն ունենալ և ուժի կիրառմամբ հանել է հագուստը


Պարտադրել է սեռական հարաբերություն ունենալ և ուժի կիրառմամբ հանել է հագուստը
Հուլիս 2 16:08 2018

Գեղարքունիքի մարզում տղամարդը պարտադրել է 45-ամյա կնոջն իր հետ սեռական հարաբերություն ունենալ: 

Կինն աշխատելիս է եղել մի տղամարդու տանը, որտեղ մեկ այլ անձ իրեն վիրավորել է և պարտադրել իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կնոջ կողմի մերժվելուց հետո տղամարդը հարվածներ է հասցրել նրան, ապա բռնությամբ հանել է նրա հագուստը:

Այդ ամենից հետո նա, կնոջ պայուսակը վերցնելով, այնտեղից վերցրել է դրամապանակը և բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի: