Երևանյան մի քանի հասցեներում օձեր են նկատվել. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել


Երևանյան մի քանի հասցեներում օձեր են նկատվել. փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել
Հունիս 30 11:40 2018

Հունիսի 29-ին, ժամը 21:36-ին «911» ԱԻՆ ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղի «Ֆորդերի սերվիզ» կոչվող տարածքում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին բռնել և տեղափոխել անվտանգ տարածք:

Նուն օրն՝ ավելի վաղը՝ ժամը 15:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: