Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում 21-ամյա Գարուն Պողոսյանը Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած ГАЗель 33022 մակնիշի 34 CM 276 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 26-ամյա Արմեն Փանդունցի վարած Mercedes մակնիշի 50 ZZ 099 համարանիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Ա. Փանդունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:










