Ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «ՌՊԳ-7» տիպի նռնականետ եւ նռնականետի 4 արկ


Ոստիկանները կիսաքանդ շինությունում հայտնաբերել են «ՌՊԳ-7» տիպի նռնականետ եւ նռնականետի 4 արկ
Հունիս 27 08:50 2018

Հունիսի 26-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ շրջանցիկ թունելի մոտ գտնվող կիսաքանդ շինությունում զենք-զինամթերք կա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌՊԳ-7» տիպի նռնականետ և նռնականետի 4 արկ:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն: