156 արտակարգ պատահար մեկ շաբաթում. 70 հրդեհ, 61 ավտովթար. զոհվել է3 տուժել 89 մարդ


156 արտակարգ պատահար մեկ շաբաթում. 70 հրդեհ, 61 ավտովթար. զոհվել է3 տուժել 89 մարդ
Հունիս 11 13:00 2018

Հայաստանի ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 515 դեպք, որից 156-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 205 կենցաղային կանչ,  70 հրդեհ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3 եւ տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 7 դեպք, որի հետեւանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: