Մթերքներ,որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա


Մթերքներ,որոնք ազդում են ուղեղի աշխատանքի վրա
Հունիս 8 20:10 2018

Ստորև ներկայացվում է այն մթերքների ցանկը, որոնք օգտակար են մեր ուղեղի առողջության համար.

 

Կանաչ թեյ` հարուստ է օրգանիզմին էներգիա մատակարարող ուղեղի գերհոգնածությունը և վերջինիս խանգարումները կանխող և հիշողությունը լավացնող բաղադրիչներով:

Հապալաս- նպաստում է ժամանակի ընթացքում ուղեղում անխուսափելիորեն ընթացող թթվայնացման պրոցեսի դանդաղեցմանը` այսպիսով կանխելով ծերունական տկարամտության և Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը:

Ավոկադո- շատ օգտակար է արյան շրջանառությունը բարելավելու համար, ինչն էլ իր հերթին` նպաստում է ուղեղի նորմալ կենսագործունեությանը:

Յոգուրտ- հարուստ է նյարդային համակարգի վրա բարերար ազդեցություն թողնող կալցիումով: Բացի դրանից, պարունակում է բավարար քանակությամբ տիրոզին, ինչն ուղեղի աշխատանքը խթանող դոպամինի և նորադրենալինի աղբյուր է:

Ելակ- նպաստում է ուղեղի ներքին կապերի կարգավորմանը և նվազեցնում է կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող բացասական էֆեկտների ներգործությունը:

Ձու- կանխում է ուղեղի ծերացումը, քանի որ հարուստ է 2 գլխավոր բնական հակաօքսիդանտներով` լյուտեինով և զեաքսմանտինով: Բացի դրանից, ձուն սպիտակուցների գերազանց աղբյուր է:

Բրոկկոլի- K վիտամինով հարուստ լինելու պատճառով բարելավում է ուղեղի կոգնիտիվային ֆունկցիաները:

Սպանախ- խթանում է ուղեղի ընկալունակությունը և օրգանիզմի շարժողական ակտիվությունը, կանխում է ուղեղի ծերացումը:

Մոշ- կանխում է դեգեներատիվ հիվանդությունների զարգացումը և իր մեջ պարունակվող տարբեր սնուցող բաղադրիչների հաշվին օգնում է խուսափել ուղեղի թթվայնացումից:

Ծովամթերք- պարունակում է ճարպաթթուներ և օմեգա-3` նպաստելով ուղեղի վերարտադրողականության ֆունկցիայի բարելավմանը:



loading...