Հունիսի 6-ի աստղագուշակ


Հունիսի 6-ի աստղագուշակ
Հունիս 6 01:01 2018

Խոյ

 

Օրը ձեզանից պահանջում է մեծ կենտրոնացում, ուշադրություն: Միայն այդ դեպքում դուք պատվով դուրս կգաք ձեզ վրա դրված պարտականություններից:

 

Ցուլ

 

Փորձեք խնայել նյարդերը, քիչ հուզվել ու բարկանալ, որքան էլ որ օրը խոստանում է լարված ընթացք: Իսկ երեկոյան հաճելի անակնկալը չի բացառվում:

 

Երկվորյակ

 

Դուք ունակ եք դեպքերը մի քանի քայլ առաջ տեսնել, օգտվեք այդ շնորհից ու փորձեք կանխատեսել ու կանխորոշել նաև ձեր հետագա քայլերը:

 

Խեցգետին

 

Սիրային հարցերում որոշ խնդիրներ կառաջանա, դուք և ձեր սիրելին կվիճեք ինչ-որ աննշան բանի շուրջ, և եթե դուք չմարեք վեճի կրակը, այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

 

Առյուծ

 

Օրն այնքան էլ լարված չի լինի, իհարկե աշխատավայրում մի փոքր կհոգնեք, բայց երեկոյան հաճելի զբոսանքը կթոթափի հոգնածությունը:

 

Կույս

 

Այսօր կարևոր օր է գործնական առումով, ամեն ինչ կախված է ձեզնից և այն բանից, թե ձեզ ինչպես կդրսևորեք:

 

Կշեռք

 

Վաղուց մտածում եք մի բանի շուրջ, որը չեք համարձակվում իրագործել, այժմ ժամանակն  է լուրջ մտածել այդ նախագծի մասին, քանի որ շատ հավանական է, որ կհաջողեք:

 

Կարիճ

 

Այսօր ձեզ շատ թարմ ու էներգիայով լի կզգաք, օգտագործեք պահը ու ավարտին հասցրեք կիսատ գործերը:

 

Աղեղնավոր

 

Այսօր փորձեք հանգստանալ, զբոսնել մաքուր օդին, ձեզ թարմ օդը չի խանգարի, քանի որ վերջին օրերը ձեզ համար բավական լարած են եղել:

 

Այծեղջյուր

 

Շատ հաջող ժամանակ է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար, եթե սիրելիի հետ կոնֆլիկտ ունեք, այն անպայման կհարթվի:

 

Ջրհոս

 

Սիրային հարցերում ամեն ինչ մի փոքր խճճված է, դուք էլ չեք հասկանում՝ ինչ եք ուզում, բայց ժամանակն է կարգի բերել մտքերը:

 

Ձկներ

 

Պատահականությունների ու ճակատագրի վրա հույս մի դրեք, դուք ինքներդ փորձեք կառավարել ձեր մտքերն ու գործերը, հակառակ դեպքում ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: