«Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանը՝ առանց Անի Երանյանի


«Ֆուլ հաուս»-ի նոր եթերաշրջանը՝ առանց Անի Երանյանի
Հունիս 4 17:00 2018

«Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, չի կարծում, որ նոր եթերաշրջանում Անի Երանյանի բացակայության պատճառով հեռուստադիտողի սերը նախագծի նկատմամբ կպակասի, գրում է  Armtimes.com-ը։

«Մեր անձնակազմն ունի իր ուրույն տեղը եւ դիրքը հեռուստադիտողի մոտ: Միգուցե սկզբում անսովոր լինի, բայց շատ շուտ իր տեղը կընկնի: Մենք չենք փոխարինելու Անի Երանյանին ինչ-որ մեկով, ուղղակի նրա կերպարը չի լինելու այս նոր՝ «Ֆուլ հաուս 2»-ում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Անին չի մասնակցի նաեւ «Ֆուլ հաուսի» ներկայացումներին:

 

Այս շրջանում «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի աշխատանքները նախապատրաստական փուլում են: Սցենարիստներ Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Վահան Մովսիսյանը եւ Արտուշ Գեւորգյանն աշխատում են սցենարի վրա: Նոր «Ֆուլ հաուսում» լինելու են ամբողջությամբ նոր տաղավարներ ու բոլորովին նոր պատմություն: Մենչը վստահ է, որ այս մեկը հաջողությամբ նախորդին չի զիջի:

Նոր եթերաշրջանի նկարահանումները սկսվելու են օգոստոսի 20-ին: Հեռուստաէկրաններին կլինի հոկտեմբերի սկզբից: Ներկայացումները, հյուրախաղերը նույնպես կլինեն: Դրանք կշարունակվեն հաջորդ տարվանից՝ 2019 թվականից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում