Հեռուստաաշտարակի մոտակայքում ավտոճանապարհը փլվել է


Հեռուստաաշտարակի մոտակայքում ավտոճանապարհը փլվել է
Հունիս 4 11:55 2018

Հունիսի 3-ին՝ ժամը 22:41-ին, «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ավտոճանապարհը փլվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դիտահորի մոտակայքում, առաջացել է ասֆալտի նստվածք (2 քմ տարածքով և 50 սմ խորությամբ), որը սահմանազատվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները և քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները համատեղ ուժերով իրականացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վերականգնման աշխատանքներ (քար և ավազ լցնելու միջոցով):