Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ» բեռնատարը բախվել է ծառին


Վաղարշապատ-Արմավիր ճանապարհին «ԶԻԼ» բեռնատարը բախվել է ծառին
Հունիս 4 10:57 2018

Հունիսի 4-ին, ժամը 03:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը բախվել է սյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., ծնված 1956 թ.) բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել, գազազրկել և հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատար ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: