Ջենիֆեր Լոուրենսը գալա-երեկույթի ժամանակ հանդիպել է նախկին սիրեցյալին


Ջենիֆեր Լոուրենսը գալա-երեկույթի ժամանակ հանդիպել է նախկին սիրեցյալին
Հունիս 3 19:47 2018

27-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը և 49-ամյա ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին բաժանումից որոշ ժամանակ անց   հանդիպել են Նյու-Յորքում կայացած գալա-երեկույթներից մեկում  և շատ սիրալիր են եղել միմյանց նկատմամբ: Նրանք ոչ միայն զրուցել են միմյանց հետ, այլև համաձայնել են միասին լուսանկարվել:

 

Միջոցառման ընթացքում դերասանուհին բեմից   ողջունել է նախկին ընկերոջը՝ ասելով, որ շատ ուրախ է տեսնել նրան ու հպարտ է, որ ժամանակին միասին  աշխատել են:

 

Ջենիֆեր Լոուրենսի   և  Դարրեն Արոնոֆսկու սիրավեպն սկսվել է «Մայրիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ:    Լոուրենսը ֆիլմի գլխավոր դերակատարուհին է եղել, իսկ Արոնոֆսկին՝ ռեժիսորը: Նրանց կապը շարունակվել է մեկ տարուց ավելի, սակայն հետո աստղերը բաժանվել են:

 

Ջենիֆեր Լոուրենսն ու Դարրեն Արոնոֆսկին հաճախ են ասում,  որ իրենք լավ ընկերներ են մնացել: